-
16.06.2020|
00:08
Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը։ Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է։
-
15.06.2020|
23:59
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատել է վանդալներին, որ փչացրել են Ուինսթոն Չերչիլի հուշարձանը, նրա վրա ռասիստական գրություններ անելով՝ հաղորդում է The Telegraph-ը:
-
15.06.2020|
23:58
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանից հրավեր չի ստացել հունիսի 24-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին մասնակցելու՝ հայտնել են Ելիսեյան պալատից: Նրանք նշել են, որ Մակրոնը չի մասնակցի տոնակատարություններին՝ գրում է mk.ru-ն:
-
15.06.2020|
23:57
Եգիպտական արձանների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողները կարծում են` արձանների քթերի կոտրված լինելը ժամանակի ընթացքում քայքայման հետևանք է, սակայն ավելի խոր պատճառներ ունի՝ CNN-ին հարցազրույցում ասել է եգիպտագետ Էդուարդ Բլայբերգը:
-
15.06.2020|
23:56
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների մոտ կեսի վիճակը սկսել է բարելավվել, երբ նրանց ներարկել են ապաքինվածների պլազման:
-
15.06.2020|
23:55
Պեկինը պատերազմական ժամանակային ռեժիմ է մտցրել մայրաքաղաքի բոլոր բնակելի տարածքներում՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով՝ հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Այս ռեժիմը ազդել է քաղաքի 120 բնակելի միկրոշրջանների վրա:
-
15.06.2020|
23:55
Բացթողումն այն է, որ մենք չենք կարողացել մեր քաղաքացուն համոզել, պարտադրել պահել համաճարակային կանոնները՝ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է կառավարության բացթողումը կորոնավիրուսի դեմ պայքարում:
-
15.06.2020|
23:54
Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ՝ երեկ ցուցաբերած մարդկային մեծ աջակցության համար։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ մեր երկրում չի կարող լինել մեկ մարդու միանձնյա իշխանություն։
-
15.06.2020|
23:53
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ դիմաց ակցիայի ժամանակ ԲՀԿ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողություններին։ «Սա ասում եմ որպես անձ, ով իսկապես ականատես է եղել, թե ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ», - ասաց նա։
-
15.06.2020|
23:45
Որոշակի տեղեկատվություն է հասանելի դարձել, որից հետո ԲՀԿ նախագահը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, լրագորղների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը։