-
15.06.2020|
23:44
Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս,
Իմքայլական պատգամավորներն իրար հերթ չտալով՝ որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն:
-
15.06.2020|
23:43
ԱԱԾ-ի իրականացրած մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ԲՀԿ մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ԲՀԿ-ի օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
-
15.06.2020|
23:42
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գլխավոր դատախազի կողմից ստացել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր՝ տեղեկացրել է ԱԺ նախագահը ֆեյսբուքյան էջում:
-
15.06.2020|
23:41
Դիմակներ չկրելը Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ մեկ պատճառն է, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դիմակները համարվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ամենաէֆեկտիվ միջոցը՝ վկայակոչելով Forbes-ի հոդվածը հետազոտությունների մասին:
-
15.06.2020|
23:40
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում, ինչպես տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում ԱԺ նախագահը, ինքն անդրադարձել է համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
-
15.06.2020|
23:39
ԲՀԿ պատգամավորներն այսօր հանդիպել են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ ասել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, Ծառուկյանը «շատ լավ և ուժեղ տրամադրություն է ունեցել»։
-
15.06.2020|
18:16
Այսօր երեկոյան՝ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի փակման արարողության ընթացքում‚ հայտնի կդառնան մրցույթի դափնեկիրների անունները։ Փակման գալա համերգը ժամը 22.00 կհեռարձակվի Առաջին ալիքով։
-
15.06.2020|
15:38
The LOFT ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնի առցանց հարթակում արվեստագիտության թեկնածու, արվեստի քննադատ Աննա Գալստյանը ներկայացրեց բանախոսություն՝ նվիրված ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ, սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի սկզբնավորող Արշիլ Գորկուն։
-
15.06.2020|
15:27
Պոլսո Հայոց պատրիարք, Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սուրբ Սոֆիայի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում հանդես է եկել հայտարարությամբ։ Նա կոչ է արել՝ Սուբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել քրիստոնյաների համար։ Նա շեշտել է, որ այդպես թող Սուրբ Սոֆիան դառնա դարի եւ մարդկության խաղաղության խորհրդանիշը։
-
15.06.2020|
15:26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին ծննդյան օրվա կապակցությամբ: