-
15.06.2020|
15:26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին ծննդյան օրվա կապակցությամբ:
-
15.06.2020|
15:25
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր:
-
15.06.2020|
15:24
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է այսօր տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքը՝ օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում:
-
15.06.2020|
15:23
Թուրքիայի զինված ուժերն Իրաքի հյուսիսում հունիսի 14-ին նոր`«Արծվի չանչ» ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում արգելված և ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ՝ տեղեկացրել է ՊՆ-ն թվիթերում:
-
15.06.2020|
15:22
2018-ին փողոցային բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բախվեց իր կառավարման դեմ տեղի ունեցող զանգվածային ակցիայի, գրում է ռուսական «Կոմերսանտը»` «Փողոցը մարտահրավեր է նետել Հայաստանի վարչապետին» հոդվածում:
-
15.06.2020|
15:21
Քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ գրասենյակում, 168.am-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Հինգ կուսակցություն է մասնակցել՝ «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք»:
-
15.06.2020|
15:21
Այսօր Կենտրոնական բանկում կարևոր իրադարձություն է. մենք հրաժեշտ ենք տալիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին և այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը: Պարոն Ջավադյան, ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրման համար: Պարոն Գալստյան, ուզում եմ Ձեզ շնորհավորել և հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում գործունեության մեջ:
-
15.06.2020|
15:19
Հունիսի 14-ին մամուլից տեղեկացանք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի առիթով քրեական գործեր են հարուցվել, որից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ նշված գործերով հարցաքննության։
-
15.06.2020|
15:18
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 879-ի, հայտնում է StopCov կայքը: Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 15 նոր դեպք, ապաքինվել է 704 մարդ: Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ: Կարանտինացված է 2795 մարդ, բժիշկների հսկողության տակ է 252 պացիենտ:
-
15.06.2020|
15:17
Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: