-
14.06.2020|
15:05
Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջինն է տարածաշրջանում: worldometers.info կայքը տեղեկացնում է, որ մեր երկիրն այս ցուցանիշով, որը հունիսի 13-ին կազմել է 5401, հետ է թողնում հարևան երկրներին:
-
14.06.2020|
15:04
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական՝ 9-րդ մասը։
-
14.06.2020|
15:03
Ես հիմա գնում եմ հարցաքննության, բայց չգիտեմ՝ ինչ հարցերի եմ պատասխանելու, որովհետև ոչ մի մեղադրանք չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
-
14.06.2020|
15:02
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը։
-
14.06.2020|
15:01
ԱԱԾ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ԱԱԾ քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:
-
14.06.2020|
14:59
Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30 Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ, գրում է 168.am-ը։
-
14.06.2020|
14:58
«Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշում է՝ Հայաստանն այսօրվանից բռնապետություն է դարձել:
-
14.06.2020|
14:57
Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք` հասնելով 16 667-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
14.06.2020|
14:57
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացվում: Այսօր նրա Առինջում գտնվող առանձնատանը ԱԱԾ աշխատակիցներն իրականացնում են խուզարկություն` ըստ ԲՀԿ-ական պատգամավորների:
-
14.06.2020|
14:56
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեցին խմբակցության պատգամավորները: