-
13.06.2020|
11:05
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում չորրորդ դասը կվարի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։ Դասը տեղի կունենա հունիսի 16-ին։ Դմիտրի Սիտկովեցկին մեծ ճանաչում է վայելում աշխարհում որպես ջութակահար, դիրիժոր, գործիքավորող և փառատոնի տնօրեն:
-
13.06.2020|
10:23
Ոչ միայն հարբուխի վիրուսներին է դուր գալիս քթի լորձունքը: Օրգանիզմ ներթափանցելու և տարածվելու համար քիթն է գերադասում և Sars-Coronavirus-2-ը՝ պարզել են Հարավային Կարոլինայի գիտնականները, նրանց եզրակացությունը հրապարակվել է Cell ամսագրում՝ գրում է Պամելա Դերխեֆերը Frankfurter Rundschau-ում:
-
13.06.2020|
10:17
Նա, ով զգում է իր գերազանցությունը մյուսների նկատմամբ, սիրում է արտահայտել իր կարծիքը, մասնակցել քաղաքականությանը: Լա՞վ նորություն է՝ գրում է Սեբաստիան Հերմանը Süddeutsche Zeitung-ում:
-
13.06.2020|
10:07
World Travel & Tourism Council հարթակում հրապարակվել են 2020 թվականի ամենաանվտանգ զբոսաշրջային ուղղություները:
-
13.06.2020|
10:04
«Երաժշտությունը մեր տարաձայնությունները հաղթահարելու կարողություն ունի: Չնայած իմ կյանքի գերնպատակը մարդկանց հնարավորինս շատ ծառայելն է, բայց երաժշտությունը մարդկանց կարող է օգնել այնպես, ինչպես ես չեմ կարող»,- երաժշտական առաջին ալբոմի թողարկման առնչությամբ իր իսկ կայքէջում գրել է Դալայ Լաման:
-
13.06.2020|
10:03
Մարդիկ միշտ չէ, որ հիշում են՝ համավարակաի կանոնների պահպանության կարևորագույն բաղադրիչներից է սոցիալական հեռավորության պահպանումը: Տարբեր անհատներ սակայն դրա պահպանության համար տարբեր մեխանիզմներ են մտածել: Ռումինացի 75-ամյա Գրիգոր Լուպինի ստեղծած կոշիկների շնորհիվ հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորություն:
-
13.06.2020|
10:02
Մեկուսացած ծերեր, տնից աշխատող մարդիկ, քնած բուժաշխատողներ ու լուսամուտից նայող մանուկներ. սրանք լուսանկարներ են, որ տեղ են գտել «Hold Still» լուսանկարչական նախաձեռնությունում:
-
13.06.2020|
09:58
Իտալական Չինկուեֆրոնդի քաղաքում չլսված ծրագիր է մեկնարկել, ըստ որի՝ բնակավայրում բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը մեկ եվրոյով:
-
12.06.2020|
21:17
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։ COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում այն անձինք, ովքեր հիվանդ են ծանր սուր շնչառական վարակով, ունեն բարձր ջերմություն ու հազ կամ հևոց, շփվել են հաստատված COVID-19-ի վարակով անձի հետ և ունեն քրոնիկ հիվանդություններ, ունեն ջերմություն կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ։
-
12.06.2020|
21:16
Սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ
Ավարտվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման 12 տարին, որոնք ուղեկցվել են մեր սիրելի թիմի հետ ամենօրյա բարձր պատասխանատու աշխատանքով: Հագեցված օրակարգով տարիների աշխատանք, որը շատ հաճախ տեսանելի չէ հասարակության համար: Սակայն արդյունքն ակնհայտ է. մենք ապահովել ենք այս տարիների ընթացքում երկրում մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի կայուն զարգացումը: Կենտրոնական բանկը մշտապես ներդրել է իր ուժերի առավելագույնը՝ ի շահ մեր պետության և ժողովրդի: