-
11.06.2020|
15:14
Արցախի հարցը մեր արտաքին քաղաքականության և առհասարակ ՀՀ ամենակարևոր հարցերից մեկն է: Արցախից կախված է մեր ընդհանուր անվտանգությունը, և Արցախի շուրջ ցանկացած գործողություն պետք է կատարել շատ ուշադիր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
11.06.2020|
15:13
«Միանգամից երեք ուժային գերատեսչությունների ղեկավարներ են աշխատանքից ազատվել հորինված պատճառով, հայերի մեծ մասը նման գործողությունները չի աջակցի», - ռուսական «ВЗГЛЯД»-ին ասել է քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը՝ մեկնաբանելով կարանտինի խախտման պատճառով ուժային կառույցների ղեկավարներին պատժելու ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշումը:
-
11.06.2020|
15:11
Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
-
11.06.2020|
15:10
Այսօրվա կառավարության նիստին վերջին անգամ մասնակցում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
11.06.2020|
15:08
Ցավոք սրտի, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
11.06.2020|
15:08
2020-ի հունիսի 10-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։
-
11.06.2020|
15:07
Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 555 նոր դեպք, մահացել է 26 մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի համալսարանը: Գերմանիայում համաճարակի սկզբից հայտնաբերվել է վարակի 185 416 դեպք, մահացել է 8 755 մարդ:
-
11.06.2020|
15:06
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը՝ հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
-
11.06.2020|
15:05
Մարդու իրավունքների պաշտպանին 2019-ի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։
-
11.06.2020|
15:05
ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում արձանագրվել է Covid-19-ի 7 360 000 դեպք, մահացել է 416 000 մարդ, ապաքինվել է 3 455 000-ը: ԱՀԿ-ն պնդում է, որ երկրագնդի որոշ շրջաններում կորոնավիրուսը շատ արագ է տարածվում՝ բոլոր դեպքերի գրեթե կեսը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում է գրանցվում: