-
08.06.2020|
23:22
Եվրոգոտում ակնկալվող տնտեսական անկումը տարվա երկրորդ եռամսյակում կկազմի ՀՆԱ-ի 14 տոկոս տարեկան գնահատմամբ, 2020-ի ընդհանուր առմամբ՝ 8.7 տոկոս՝ հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի տնտեսական և արժութային հարցերով հանձնաժողովի առցանց լսումներով:
-
08.06.2020|
23:21
ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին՝ Աժ-ում հանձնաժողովների նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
-
08.06.2020|
23:20
ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրաէներգետիկական միասնական շուկային անցնելն արդեն հաստատված է ծրագրով, որի ավարտը նախատեսվում է 2022-ին, ԱԺ-ում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը․
-
08.06.2020|
23:19
Ռուսները կկարողանան լքել երկիրը հարազատներին խնամելու, աշխատելու և սովորելու համար՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
-
08.06.2020|
23:18
Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են, ես հանգիստ եմ վերաբերվում դրանց, քննադատություններին էլ ուշադիր հետևում ենք, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
08.06.2020|
23:17
Պարետատան նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին։
-
08.06.2020|
23:16
Վերջին օրերին արձանագրում ենք, որ հակահամաճարակային միջոցառումների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
08.06.2020|
23:15
Վարչապետը ստորագրել է Մարատ Բադալյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում։
-
08.06.2020|
23:14
Խորհրդարանը սկսել է ՀՀ 2019-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որին հրավիրված է եղել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն վերջինս չի եկել։ Փոխարենը եկել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, բայց նա էլ շուտ է հեռացել նիստից։
-
08.06.2020|
23:08
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին: