-
07.06.2020|
20:59
«Կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավելի են, քան տղամարդիկ:
-
07.06.2020|
20:58
Չինաստանի իշխանությունները պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել, որը կլինիկական բոլոր փորձարկումները անցնելուց հետո հասանելի կլինի ամբողջ աշխարհին՝ ասել է գիտության և տեխնիկայի նախարար Վան Չժիգանին: Նա հայտարարել է, որ Պեկինը կկատարի իր բոլոր պարտավորությունները, որոնց մասին ԱՀԿ 73-րդ նստաշրջանին ասել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը:
-
07.06.2020|
20:57
Երգիչ, երգահան ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին Ֆեյսբուքում գրել է. «Մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։
-
07.06.2020|
20:50
Ուզում եմ խոսել մի թյուրիմացության մասին, որ անընդհատ գեներացվում է հասարակական գիտակցության մեջ: Հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն: Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու:
-
07.06.2020|
15:56
ԴԱԺԱՆ ԲԱՆ ԵՄ ԱՍԵԼՈՒ… Ոմանք ծիծաղում էին հիվանդներին սորտավորելու արտահայտության վրա կամ ավելին քննադատում նման մոտեցման հակամարդկային լինելը: Հասանք էդ օրվան. շարունակեք նույն ոգով թքած ունենալ դիմակ կրելու հորդորների, պաշտոնյաների ասածների ու մնացած ամեն ինչի վրա, ազգովի պրոֆեսոր ենք կտրել, բոլորը վարչապետ ու նախարար են…
-
07.06.2020|
15:55
«Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից 10 արհեստական շնչառության սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան՝ հայտնում է aliq.ge կայքը:
-
07.06.2020|
15:54
3-4 ժամ փողոցներում հակահամաճարակային կանոնների քարոզ էի անում։ Եկա տուն ու պարզվեց, որ Ֆեյսբուքում քննարկում են ոչ թե Կորոնավիրուսի վիճակն ու դրա դեմ պայքարը, այլ ԲՀԿ-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
-
07.06.2020|
15:53
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի գրառումը․ «ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք:
-
07.06.2020|
15:53
Այս տարի՝ 14 դարերի մեջ առաջին անգամ, մենք չկարողացանք տոնել Գարեջոբան և Զատկին այցելել վանք, քանի որ կա բռնազավթում, բռնագրավում և ագրեսիա՝ հայտարարել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին:
-
07.06.2020|
15:51
«Այսօր ունեցանք 766 վարակակիր, Թուրքիայի թիվը 878 է։ Փոքր պետությունների հետ համեմատվելն անիմաստ է այլևս,- Ֆեյսբուքում գրել է Հրանտ Բագրատյանը: