-
07.06.2020|
11:12
Էլլադայի ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդը յոգան անվանել է կտրականապես անհամատեղելի քրիստոնեության հետ: Սինոդը հայտարարել է, որ յոգան հինդուիզմի հիմնարար մաս է, ոչ թե ֆիզիկական վարժությունների շարք և տեղ չունի քրիստոնյայի կյանքում: ԷՈՒԵ-ն բացատրել է, որ իր հայտարարությունը պատասխանն է հունական թերթերի հորդորների՝ կարանտինի ժամանակ ստրեսը հանելու համար զբաղվել յոգայով:
-
07.06.2020|
11:08
Միջազգային ժյուրիի կողմից «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն արժանացել է Եվրոպական Միության «Փառատոները՝ Եվրոպայի համար, Եվրոպան՝ փառատոների» կազմակերպության «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու մեծ պատվին:
-
07.06.2020|
11:07
Ֆրեզնոյի Հայկական թաղամասում այրվել է հայկական պատմական երկու տներ, որոնցից մեկն ամբողջությամբ գետնին է հավասարվել, մյուսը մեծ մնասներ է կրել։ Այս մասին գրում է ABC 30-ը։ Տներում ոչ մեկ չէր ապրում, այն ցույց էր տալիս գաղթականների կյանքը՝ տասնամյակներ առաջ Ֆրեզնոյում։
-
07.06.2020|
00:37
«Այս ընթացքում արվել է ավելին, քան հնարավոր էր։ Կորոնավիրուսային հիվանդությունը սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առաձնացվել թվով 9 բժշկական հաստատություններում, որոնցից 5-ը Երևանում և 4-ը մարզերում։ Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և մինչև այս պահը սպասարկում են պացիենտներին»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
07.06.2020|
00:36
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։
-
07.06.2020|
00:35
Պեկինի իշխանությունները որոշել են աջակցել բնակչությանը և տնտեսությանը` բաժանելով վաուչերներ, որոնք կարող են ծախսվել գնումների համար՝ գրում է Bloomberg-ը:
-
07.06.2020|
00:34
Ինչքան շատ է կորոնավիրուսով վարակվածների թիվը, այդքան ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը շատանում է և մահացության թիվն էլ է ավելանում՝ ֆեյսբուքյան ուղիղի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
07.06.2020|
00:32
«Իմ քայլի» նիստում այսօր քննարկվեց կորոնավիրուսի ազդեցությունը Հայաստանի վրա, խմբակցության հերթական նիստն էր՝ լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ օրակարգում կար մի քանի հարց, քննարկվել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը:
-
07.06.2020|
00:31
Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից:
-
07.06.2020|
00:13
Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ: Մաքսանենգ ծխախոտով հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար օդանավի սրահում: