-
04.06.2020|
22:36
Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեպքերի վերջին օրվա թվերի աճի մասին:
-
04.06.2020|
22:35
«Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու», - Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում ասել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
04.06.2020|
22:34
Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվն ավելացել է, պարետատան նիստից հետո ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
04.06.2020|
22:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամներն անցել են մանրամասն բժշկական հետազոտություն։
-
04.06.2020|
22:33
Թբիլիսիում հերքել են լուրերը, թե վարչապետ Գեորգի Գախարիան մտադիր է հրաժարական տալ: Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հավաստիացրել է, որ վարչապետը չի պատրաստվում հեռանալ:
-
04.06.2020|
22:31
Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) վերջին հետազոտությունների համաձայն` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով նկատվող տնտեսական ակտիվության անկումը լուրջ խնդիրներ է ստեղծելու նաև վրացական տնտեսության համար:
-
04.06.2020|
22:31
«Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության», - ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել ադրբեջանական իշխանական տարբեր օղակների «ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ» հայտարարությումբ. «Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում:
-
04.06.2020|
22:30
Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարվել է հավանություն տալ Եվրոպական հանձնաժողովի հակաճգնաժամային փաթեթին: Հելսինկին հայտարարել է, որ ներկա տեսքով անընդունելի է:
-
04.06.2020|
22:28
ԵՄ գլխավոր ֆինանսական կառույցը` Եվրոպական կենտրոնական բանկը, այսօր եվրոյի գոտու տնտեսական կացության վերաբերյալ նոր կանխատեսումներ է հրապարակել: Դրանց համաձայն՝ եվրոյի գոտու պետություններում ՀՆԱ-ի անկումը 2020-ին կազմելու է 8,7 տոկոս: Երեք ամիս առաջ՝ կորոնավիրուսի համաճարակի ամենասկզբում, Եվրոպական կենտրոնական բանկը ավելի լավատեսական կանխատեսում ուներ՝ եվրոյի գոտին 2020-ը փակելու է 1 տոկոսի աճով:
-
04.06.2020|
22:26
«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործակցության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»։