-
02.06.2020|
00:02
Մարդու երջանկության ժամանակ տրտմության մեջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։ Հավիտյան մի՛ հավատա քո թշնամուն, քանզի ինչպես պղինձն է ժանգոտվում, այնպես էլ` նրա չարությունը։
-
01.06.2020|
22:54
Մոլեկուլային կենսաբանության ինստիտոիտն արդեն սկսել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը՝ ասուլիսում ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով, առաջին 350 թեստերը պատրաստ կլինեն հունիսի 2-ին։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ավինյանի խոսքով, օրական կկարողանա 3000-5000 թեստ արտադրել։
-
01.06.2020|
22:53
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է իրենց շփումներում մարդկանց վերաբերվել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, իր պատմությունը չկրկնել:
-
01.06.2020|
22:48
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հայաստանում սահմանափակումների ռեժիմի վերադարձը համարում է ծայրահեղ մեթոդ, այս փուլում նման որոշում կամ քննարկման առարկա դեռ չկա:
-
01.06.2020|
22:47
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունն արել է հնարավոր ամեն ինչ, որ կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ, սակայն դեպքերի ավելացման պարագայում նման պայմաններում պահելու հնարավորություն այլևս չկա:
-
01.06.2020|
22:45
«Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունը Հունաստանի հետ կնքել է բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր, որով նախատեսվում է Հունաստան գազ մատակարարել 2020- 2030 թվականը: Հյուրընկալող ընկերությունը հունական Mytilineos S.A.-ն է:
-
01.06.2020|
22:44
Ռուսաստանը, որը 2019-ի մարտին Թուրքիայի գլխավոր գազի մատակարարն էր, այս տարվա մարտին զգալիորեն կրճատել է շուկայական մասնաբաժինը, ինչի հետևանքով միանգամից 4 երկիր շրջանցել է Ռուսաստանին այս ցուցանիշով՝ տեղեկացնում է rbc.ru կայքը` հղում տալով թուրքական EPDK էներգետիկ կառավարողին:
-
01.06.2020|
22:43
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ -ում ռասայական խտրականությամբ պայմանավորված ճգնաժամին:
-
01.06.2020|
22:42
Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը առաջարկներ է ներկայացրել ի պատասխան ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկների:
-
01.06.2020|
22:41
Իսպանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահվան դեպք չի գրանցվել՝ հաղորդում է առողջապահության նախարարությանը: