-
30.05.2020|
21:11
Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության և նրա պոտենցիալի հզորացումն է, ֆեյսբուքյան իր էջում այս գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով տեղի ունեցած խորհրդակցության տեսանյութը:
-
30.05.2020|
21:10
Hraparak.am-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ ավարտվել է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որն ընթացել է արտակարգ դրության պայմաններում՝ արտակարգ միջոցառումների ուղեկցությամբ. բացօթյա և սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ:
-
30.05.2020|
21:09
Արձակագիր Սարգիս Գոքորյանն օնլայն տարբերակով իր ընթերցողին է ներկայացրել 5-րդ՝ «Ինչ անեմ քեզ համար» գիրքը:
-
30.05.2020|
14:37
Մայիսի 29-ին Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստում միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
-
30.05.2020|
14:36
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ հարցերին պատասխանել են, թե ծագել է Ալեն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։
-
30.05.2020|
14:35
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով նախագահական ընտրություններում կին թեկնածուների առաջադրումը, ասել է, որ այս փուլում կնոջ համար ղեկավարելն անհնար կլինի:
-
-
30.05.2020|
14:33
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի զրկել Հոնկոնգին արտոնյալ կարգավիճակից: Նա բացատրել է, որ «Չինաստանը փոխել է իր խոստումը՝ հետևելու «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին և անցել է «մեկ երկիր՝ մեկ համակարգ» սկզբունքին, որ զրկում է Հոնկոնգին ինքնավարությունից:
-
30.05.2020|
14:32
ArmLur.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսից մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը՝ Արսեն Կոնջորյանը։
-
30.05.2020|
14:32
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ G7 գագաթաժողովին մասնակցելու համար հունիսի վերջին Վաշինգտոն մեկնելու առաջարկից: