-
28.05.2020|
13:41
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության օրվա առիթով. «
-
28.05.2020|
13:40
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ.
-
28.05.2020|
13:39
Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլև խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
-
28.05.2020|
13:38
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ խորհրդարանում արված հայտարարությանն ու Facebook-ի էջում գրառմանը:
-
28.05.2020|
13:36
COVID-19-ը կանխարգելելու նպատակով Հայաստանի առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր և բաշխվել մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին:
-
28.05.2020|
13:36
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 442-ով՝ հասնելով 8 216-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով ՝ բուժվածների թիվն ավելացել է 32-ով և հասել 3 287-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 54 931 է:
-
28.05.2020|
13:35
Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը: 102 տարի առաջ մայիսի 28-ին հայտարարվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և 9 դար ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը:
-
28.05.2020|
13:34
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից ծանր վիճակում են 271-ը, ծայրահեղ ծանր վիճակում՝ 53-ը, արհեստական շնչառության սարքին են միացված 18-ը՝ գիշերը Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
28.05.2020|
13:33
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը 5 700 000 է 355000 մարդ մահացել է, բուժվել է 2 350 000 մարդ:
-
28.05.2020|
11:49
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագիրը կրող վարպետաց դասերի երրորդ պարապմունքը վարեց մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները։