-
27.05.2020|
12:29
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և խորհրդարանական 3 խմբակցությունների պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը: Նախագծով առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ:
-
27.05.2020|
12:27
ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Ջո Բայդենը CNN-ին հարցազրույցում Դոնալդ Թրամփին հիմար է անվանել, որ «կեղծ տղամարդկություն է ցուցադրում»՝ COVID-19 պանդեմիայի ֆոնի վրա:
-
27.05.2020|
12:26
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Հայաստանի Պետական Պոլիտեխնիկական համալսարանը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
-
27.05.2020|
12:25
Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ, դուք ձեր ստի կայսրության քարոզչությունն իրականացնում եք այնպես, ինչպես երկրի կառավարումը՝ գեղավարի, անարդյունավետ և միայն փող աշխատելու մոլուցքով, ճիշտ այնպես, ինչպես օրինակ պայքարում եք համավարակի դեմ։
-
27.05.2020|
12:23
«Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով ՄԻԵԴ-ի որոշումը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացված դատավճիռ է՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
-
27.05.2020|
12:22
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 372-ով՝ հասնելով 7 774-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բուժվածների թիվն ավելացել է 35-ով և հասել 3 255-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 53 678 է:
-
27.05.2020|
11:03
ԱՀԿ-ն գտնում է, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը աշխարհում կարող է կտրուկ աճել ցանկացած պահի: Եթե առաջ ԱՀԿ-ն նախազգուշացնում էր 2020-ի աշնանը պանդեմիայի երկրորդ ալիքի մասին, հիմա՝ գտնում է, որ առաջին ալիքը դեռ չի ավարտվել:
-
27.05.2020|
10:59
Թրամփի խորհրդականն անհանգստությամբ վերլուծում է հարցումները, որոնք վկայում են նրա քաղաքական աջակցության անկումը տարեցների ու նույնիսկ ավետարանչականների շրջանում՝ ոչ շատ, բայց բավարար, որ հարցականի տակ դնի նրա հաղթանակը նոյեմբերի ընտրություններում՝ գրում է Մարտին Կիլիանը Tages-Anzeiger-ում:
-
26.05.2020|
23:08
Ճապոնիայի իշխանությունները սկսել են յուրաքանչյուր քաղաքացու վճարել 100 հազար իեն (930 ԱՄՆ դոլար) ` կորոնավիրուսով պայմանավորված՝ հայտնել է հաղորդակցության ու ադմինիստրատիվ հարցերով նախարար Սանաե Տակաիտին:
-
26.05.2020|
23:07
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։