-
26.05.2020|
23:06
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատասխանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
-
26.05.2020|
23:05
Հայկական կողմը լիովին աջակցում է Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնությանը (ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական նախաձեռնություն) ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում կրակի լոկատորների տեղակայման հարցում, այսինքն ՝ հրադադարի պահպանման մեխանիզմների և միջազգային դիտորդների մասին՝ ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Washington Times- ում:
-
26.05.2020|
23:04
Իտալացի տենոր Անդրեա Բոչելին վարակվել էր կորոնավիրուսով և պլազմա է հանձնել բժշկական հետազոտությունների համար, հայտնում է ANSA-ն:
-
26.05.2020|
23:04
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված հաստատված է բավականին ծանր իրավիճակ, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարող ենք ասել, որ կորանավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք», - ասաց վարչապետը։
-
26.05.2020|
23:02
Տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Ցավոք սրտի, մենք այսօր քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում», - ասաց Ավինյանը։
-
26.05.2020|
23:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
-
26.05.2020|
23:00
Թբիլիսին հայտարարում է, որ թարմացրել է ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնագիրը` առավել շահավետ պայմաններով: Էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավանա սել է, որ ռուսական կողմը համաձայնել է գինը իջեցնել մոտ 15 տոկոսով:
-
26.05.2020|
23:00
ԱՄՆ Զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը վերջերս Լիբիա է ուղարկել ռազմական օդանավեր` աջակցելու վարձկաններին, որոնք գեներալ Խալիֆ Հաֆթարի հետ մարտնչում են երկրի` միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ:
-
26.05.2020|
22:59
Գերմանիան մտադիր է մինչև հունիսի 15-ը վերացնել եվրոպական 30 երկրներ այցելելու արգելքը՝ եթե հակահամաճարակին վիճակն այնտեղ կրկին չվատանա, հաղորդում է DW-ն: Ցանկում են ԵՄ 26 երկրները, Շենգենյան գոտու անդամ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը:
-
26.05.2020|
22:56
ՌԴԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով կարող են անդամակցել գործընկեր կազմակերպությունները, այդ թվում` Անկախ պետությունների համագործակցությունն ու Շանհայան համագործակցության կազմակերպությունը: