-
25.05.2020|
14:48
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին՝ հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնությունը կշարունակվի «Բետիս»-«Սևիլիա» խաղով:
-
25.05.2020|
14:47
Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
-
25.05.2020|
14:46
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում՝ հայտնել է տնտեսական վերականգնման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Սպասվում է, որ երեկոյան Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես կհայտարարի սահմանափակումների ռեժիմը չեղարկելու մասին:
-
25.05.2020|
14:45
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Արսեն ջան, չե՞ք ամաչում»: Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 452 նոր դեպք, Վրաստանում՝ 1:
-
25.05.2020|
14:44
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020-ի ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
-
25.05.2020|
14:43
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը՝ տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
-
25.05.2020|
14:42
Ալբանիան ծրագրում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված սահմաները հունիսի 1-ից վերաբացել Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության, իսկ հունիսի 15-ից՝ Եվրամիության երկրների հետ՝ ասել է վարչապետ Էդի Ռաման: Ալբանիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով ՝ համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսով վարակման 998 դեպք, մահացել է 32, ապաքինվել 789 մարդ։
-
25.05.2020|
14:41
Ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
-
25.05.2020|
14:40
Կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն: Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
-
25.05.2020|
14:36
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի ընդամենը մեկ նոր դեպք, հայտնում է stopcov.ge- ն: Ընդհանուր առմամբ վարակված է 731 մարդ: Մահացել է 12 մարդ: Կարանտինում է գտնվում 3 076 մարդ, հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է 326 պացիենտ: