-
25.05.2020|
14:41
Ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
-
25.05.2020|
14:40
Կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն: Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
-
25.05.2020|
14:36
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի ընդամենը մեկ նոր դեպք, հայտնում է stopcov.ge- ն: Ընդհանուր առմամբ վարակված է 731 մարդ: Մահացել է 12 մարդ: Կարանտինում է գտնվում 3 076 մարդ, հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է 326 պացիենտ:
-
25.05.2020|
14:26
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է դիմակների թանկացումները, ԱԺ-ում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
-
25.05.2020|
14:25
Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ: Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք:
-
25.05.2020|
14:24
Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ. իսկ Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել:
Նախօրեին ինչ-որ անհասկանալի մարդաբանական տեսակներ հարձակվել ու հայհոյել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել են խցկվել տուն ու էդ իդիոտներից մեկը փորձել է պատուհանի միջից հարվածել 7-ամյա երեխային:
-
25.05.2020|
14:23
Իրանը սկսել է էներգակիրներ մատակարարել Վենեսուելա՝ բենզին տեղափոխող հինգ տանկերներից առաջինը մուտք է գործել Վենեսուելայի տարածքային ջրեր:
-
25.05.2020|
14:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պայքար է ծավալել «խորքային պետության» դեմ: Կիրակի օրը հեռարձակված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը քննադատել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին ղեկավարների` պնդելով, թե իր դեմ էին աշխատում:
-
25.05.2020|
14:21
Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում անցել է 5410000-ը, 345 000 մարդ մահացել է, 2 170 000՝ը բուժվել է, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
-
25.05.2020|
14:19
Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև հունիսի 3-ը` ժամը 23։59-ը, սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։