-
25.05.2020|
14:18
Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված են 154-ը, ազատ են ընդամենը 32-ը՝ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
-
25.05.2020|
14:17
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 452-ով՝ հասնելով 7113-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 81-ով և հասել 3145-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 51594 է:
-
25.05.2020|
09:10
Չինաստանն ու ԱՄՆ-ը գտնվում են նոր սառը պատերազմի շեմին՝ երեկ հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ին: Նա «ափսոսանքով հիշեցրել է», որ Վաշինգտոնի ու Պեկինի միջև լարումն աճել է COVID-19 կորոնավարակի պանդեմիայի պատճառով, և մեղավորը «ԱՄՆ-ի որոշ քաղաքական ուժերն» են:
-
25.05.2020|
09:05
Թրամփի վարչակազմը այս շաբաթ իրեն բնորոշ խառը մեսիջ հղեց սպառազինությունների վերահսկողության ոլորտի վերաբերյալ՝ հայտարարեց Ռուսաստանի հետ Բաց երկնքի համաձայնագրից դուրս գալու ծրագերին մասին, միևնույն ժամանակ՝ սպառազինությունների վերահսկողության ոլորտում ավելի լայն գործընթացի ձգտման, որ կներառի ոչ միայն Ռուսաստանին, այև Չինաստանին:
-
24.05.2020|
22:49
Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ՝ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը։
-
24.05.2020|
22:47
Իրանում կիրակի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 16 մարդ է տուժել: «Մի մարդու օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս 15 մարդ ուղարկվել են բուժկենտրոններ»,- ասվում է շտապ օգնության ծառայության հաղորդագրության մեջ: Բոլոր տուժածները բուժօգնությունն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Բուժծառայությունից հայտնել են, որ մարդիկ վնասվածքներ են ստացել երկրաշարժից վախեցած խուճապահար փախչելիս:
-
24.05.2020|
22:46
Հունաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման պայմաններում զբոսաշրջիկներին գրավելու համար գների իջեցումներ են սպասվում, հայտնում է The Sun պարբերականը։
-
24.05.2020|
22:45
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտնել է, որ G7-ի գագաթաժողովն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջին:
-
24.05.2020|
22:44
Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները, իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն Ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին:
-
24.05.2020|
22:42
Մայիսի 24-ին 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը: