-
24.05.2020|
15:53
Aysor.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ հյուրանոցներից հանում են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։ «Մեզ հանել են հյուրանոցից, պատճառաբանում են, թե էլ չեն կարող պահել ու էսօր բերել, իջացրել են հրապարակում։ Ասում են մեկուսացեք՝ որտեղ կարող եք», - ասաց ահազանգող քաղաքացին։
-
24.05.2020|
15:52
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորում է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին իրենց աշխատասենյակներում նախագահի լուսանկարն ունենալու փոխարեն` ամենատեսանելի անկյունը տրամադրել զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին:
-
24.05.2020|
15:51
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 359-ով՝ հասնելով 6 661-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
24.05.2020|
12:15
Ֆրանսիան ու ԵՄ 10 երկրներ «ափսոսանք» են հայտնել Բաց երկքի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության առնչությամբ: Մայիսի 22-ի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Բաց երկնքի համաձայնագիրը մասնակից երկրների փոխվստահության «կարևոր տարր է»:
-
24.05.2020|
12:12
Աշխարհն ունի Գեդուն Չոկի Նիմայի միայն մեկ լուսանկար՝ ամենանշանավոր մարդկանցից մեկի, որ անհետ կորած է: 6 տարեկանում արված ակնթարթային լուսանկարում պատկերված է վարդագույն թշիկներով, ապատիկ տղեկ:
-
23.05.2020|
23:43
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով:
-
23.05.2020|
23:43
Երեքշաբթի օրը Իսպանիայում կհայտարարվի տասնօրյա սուգ՝ ի հիշատակ կորոնավիրուսի համավարակի զոհերի:
-
23.05.2020|
23:42
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի աչքալուսանք տեղեկություն ստացվեց, որ Փաշինյան Նիկոլի ձեռնասուն հերթական դատավորը կունենա առաջընթաց, մասնավորապես` Արտուշ Գաբրիելյանը կնշանակվի Արմավիր մարզի դատարանի նախագահ: Կարծում եմ` ադեկվատ և տեղեկացված հանրությունը կարիք չունի բացատրության, թե ինչու հենց նա ու հատկապես որ ծառայության համար պիտի ունենա այս առաջխաղացումը:
-
23.05.2020|
23:34
«Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ»: Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան այսպես է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ ունի Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության հետ կապված, տեղեկացնում է վրացական Interpressnews կայքը:
-
23.05.2020|
23:33
Ահա, թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը: