-
22.05.2020|
15:33
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 3 օրով իջեցնել ԱՄՆ դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ նոր կորոնավիրուսի զոհերի՝ Twitter- ում նա գրել է.
«Ես կիջեցնեմ բոլոր դաշնային շենքերի և ազգային տեսարժան վայրերի դրոշները երեք օրով՝ ի հիշատակ ամերիկացիների, որոնց մենք կորցրինք կորոնավիրուսի պատճառով»:
-
22.05.2020|
15:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում:
-
22.05.2020|
15:26
Մայիսի 22-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
22.05.2020|
15:26
WTI տեսակի նավթի հունիսի ֆյուչերսները նվազել են 6.13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 31,84 դոլար։ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն հուլիսի մատակարարումներով նվազել են 4,47 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 34,36 դոլարի:
-
22.05.2020|
15:25
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
-
22.05.2020|
15:24
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-14։00 Խորենացի փ. 48-70 (զույգ); 76-108 (զույգ) սեփական տները, Խորենացի փ. 72 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը, Նար-Դոսի փ. 27–37 (կենտ) սեփական տները:
-
22.05.2020|
15:23
ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից՝ մեղադրելով Ռուսաստանին 18 տարի գործող փաստաթղթով սահմանված անվտանգության պայմանները բազմիցս խախտելու մեջ՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
22.05.2020|
15:22
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 322-ով՝ հասնելով 5 928-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
22.05.2020|
15:21
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5 100000-ը, 333 000 մարդ մահացել է, բուժվել է 1 950000-ը՝վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
-
22.05.2020|
15:20
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: