-
19.05.2020|
23:13
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
19.05.2020|
23:12
Մայիսի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Նրանք մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
-
19.05.2020|
23:11
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայ հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, որ տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ:
-
19.05.2020|
23:10
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակված հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ախտանշաններ չունեն կամ թեթև են տանում հիվանդությունը, կվերադառնան տուն և այլևս չեն մեկուսացվի հիվանդանոցներում ու հյուրանոցներում:
-
19.05.2020|
23:09
Չինաստանի Պեկինգի համալսարանի մասնագետները նոր դեղամիջոց են փորձարկում, որը նրանց կարծիքով կարող է ոչ միայն բուժել կորոնավիրուսով վարակվածներին, այլև կարճաժամկետ իմունիտետ ձևավորել վիրուսից: Medical Express-ը հաղորդում է, որ բժիշկների խոսքով՝ լաբորատոր պայմաններում ստացված դեղամիջոցը կարող է անգամ վերջ դնել համավարակին:
-
19.05.2020|
23:08
ԱԺ-ն քննարկում է բաց տարածքներում դիմակներ ունենալու պահանջին չենթարկվելու դեպքում պատժաչափը 10 000 դրամ սահմանելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Ավելի վաղ Աժ-ն 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
-
19.05.2020|
23:07
Միխայիլ Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել ՌԴ վարչապետի պարտականություններին: Ըստ նրա խոսնակի՝ Միշուստինն արդեն առցանց հանդիպում է անցկացրել գործընկերների հետ և պատրաստվում է հանդիպել նախագահին:
-
19.05.2020|
23:06
ԱՄՆ իշխանությունները մշտապես ակնարկներ են անում և անհիմն հայտարարություններով հանդես գալիս՝ կորոնավիրուսով պանդեմիայի ֆոնին Չինաստանի հեղինակությունը խեղաթյուրելու համար, ասել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը:
-
19.05.2020|
23:06
Ես չեմ կարող վարչապետի խոսքերը մեկնաբանել, դա իմ իրավասությունը չէ՝ Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը հայտարարում, որ Արցախի հարցում հրաժարվել են հող հանձնելու նախորդների ժառանգությունից, ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
-
19.05.2020|
23:04
Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ ստի շրջանառությունը բավականին էական դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե կորոնավիրուսի հաստատման առաջին օրվանից կառավարությունը ոչ մի տեղեկատվություն չի թաքցրել։