-
16.05.2020|
14:47
Մայիսի 13-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով, տեղեկացնում է USAID-ը։
-
16.05.2020|
14:46
Ժողովուրդ ջան, ինչպես հայտնի է` պարետատունը որոշում է ընդունել, որ մայիսի 25-ից դրսում և փակ տարածքներում բոլոր մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Հիմա մի քանի շատ կարևոր դիտարկումներ։
-
16.05.2020|
14:34
Իտալիայի կառավարությունը մտադիր է հունիսի 3-ից վերացնել շրջանների միջև տեղաշարժի, նաև երկրից մուտքի և ելքի արգելքը՝ ասվում է կառավարության կայքում: Մայիսի 18-ից շրջանների ներսում մարդկանց տեղաշարժի վրա չի գործի որևէ սահմանափակում:
-
16.05.2020|
14:34
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 4283-ի, գրանցվել է մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 125-ով և հասել 1791-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 39005 է:
-
16.05.2020|
11:58
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) մայիսի 18-ին առցանց ձևաչափով ներկայացնում է 2020-ի Թանգարանների միջազգային օրվան նվիրված ծրագիր:Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված՝ 2020 թվականի մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրը, ամբողջ աշխարհում նշվում է առցանց ձևաչափով։
-
16.05.2020|
11:02
ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ կորոնավիրուսը, որ արդեն 300000 մարդու կյանք է խլել, «կարող է երբեք չանհետանալ»:
-
16.05.2020|
10:57
Բրիտանայի Պահպանողականները ստիպված են խախտել իրենց ծրագրային խոստումներից մեկը և բարձրացնել հարկերը, որպեսզի մասնակի փակեն պանդեմիայի վիթխարի ծախսերը՝ նշվում է ֆինանսների նախարարության՝ մամուլի տրամադրության տակ հայտնված գաղտնի թաստաթղթում:
-
15.05.2020|
23:22
ԱՄՆ-ն սկսել է նավթ մատակարարել Բելառուսին, հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
-
15.05.2020|
23:21
Օրերս հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային, տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
-
15.05.2020|
23:21
Իտալիայի կառավարությունն առաջարկում է հունիսի 3-ից վերացնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տարածաշրջանների մեջև տեղաշարժման սահմանափակումները՝ հայտնում է La Stampa-ն՝ վկայակոչելով հրամանագրի նախագիծը: