-
14.05.2020|
13:50
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է արտակարգ դրության երկարաձգմանը: Facebook-ի իր էջում նա գրել է, որ այդ քայլը հակասում է գործող օրենքին։ «Մասնավորապես, հիշեցնում եմ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝
-
14.05.2020|
13:49
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հողի սահքով պայմանավորված վթարվել է «Արզնի 1-Երևան» մայրուղային ջրատարը, որի պատճառով մայիսի 14-ին ժամը 12:00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Երևանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝
-
14.05.2020|
13:48
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
-
14.05.2020|
13:47
Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավար Ռոբերտո Ազևեդոն մտադիր է վաղաժամկետ լքել պաշտոնը, հայտնում է Bloomberg-ը:
-
14.05.2020|
13:47
Հայաստանի կառավարությունն այսօր որոշում ընդունեց մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով` մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգելու մասին:
-
14.05.2020|
13:46
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 142-ով՝ հասնելով 3 860-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 72-ով և հասել 1572-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 36016 է:
-
14.05.2020|
13:45
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 4 350 000-ի, բուժվածներինը՝ 1 550 000, մահացել է 297 000 մարդ, վկայում են ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
-
14.05.2020|
13:44
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ՝ հայտնում են Արդարադատության նախարարությունից:
-
14.05.2020|
13:41
Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, որն ունի ավելի քան 375 հազար հետեւորդ, տեղադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ձայնագրած՝ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը՝ այդպիսով միանալով մաեստրո Միրզոյանի տարեդարձին ուղղված շնորհավորանքին։
-
14.05.2020|
10:32
Ֆրանսիացիների 66%-ը գտնում է, որ իշխանությունները բարձրության վրա չէին կորոնավիրուսի պանդեմիայի հարուցած ճգնաժամի ժամանակ՝ ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրման Odoxa անկախ ինստիտուտի հարցման տվյալների: ԵՄ մյուս երկրներում բնակչության մեծամասնությունը դրական է գնահատել իշխանությունների գործողությունները: