-
14.05.2020|
10:26
Կորոնավիրուս՝ ագրեսոր ամենտեղից ու ոչմիտեղից, կարող է զգացնել պետություններին ու նրանց ղեկավարներին՝ ինչ է սպասվում մոլորակին, երբ ավարտվի միջուկային երկարատև խաղաղությունը: Ապոկալիպսիսի ձիավորների սմբակների ձայնը մոտենում է՝ գրում է Միխայիլ Շտյուրմերը Die Welt-ում:
-
13.05.2020|
21:30
Եվրոպական միությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի համայնքներին տրամադրեցին 11 մոտոբլոկ ի պատասխան COVID-19 ճգնաժամին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրեր ստացան ընդհանուր առմամբ 11 մոտոբլոկ:
-
13.05.2020|
21:29
ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անտոն Երշովը հայտարարել է, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորումը կախված է օրգանիզմից: «Россия 24» հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ իմունիտետ զարգացնելու համար մարդ պետք է նվազագույն քանակով խրոնիկ հիվանդություններ ունենա, առավել կատարյալ պարագայում՝ դրանք ընդհանրապես չպետք է լինեն:
-
13.05.2020|
21:24
Ինքնաթիռը, որը պետք է Չինաստանից բժշկական սարքավորում տեղափոխեր Կիպրոս, ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա, քանի որ Թուրքիան թույլ չի տվել, որ անցնի իր օդային տարածքով՝ հայտնել է Կիպրոսի տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը:
-
13.05.2020|
21:23
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, 25-ը բացասական են, 6-ը՝ դրական:
-
13.05.2020|
21:22
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի ՀՆԱ անկումը 2020-ին կանխատեսում է 3,5 տոկոսի մակարդակում, նշվում է տարածաշրջանային տնտեսության մայիսյան զեկույցում։
-
13.05.2020|
21:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Կուշները չի բացառել 2020-ի նոյեմբերի նախագահական ընտրությունների հետաձգումը կորոնավիրուսի համավարակի պատճառով:
-
13.05.2020|
21:20
Մեծ Բրիտանիայում չորեքշաբթիից վերացվում են զբոսանքի, բաց տարածքում սպորտով զբաղվելու սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Դա երկրում կարանտինի ռեժիմի թուլացման առաջին փուլն է:
-
13.05.2020|
21:20
Շուշիի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Աժ նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
13.05.2020|
21:19
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք ազատման դիմումներ են գրել։