Նման նկար չկա, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան լրագրողի պնդմանը, որ ցույց տա ԼՀԿ կապը նախկին իշխանությունների հետ հաստատող ապացույց։
Որևէ դեպքում որէև բան չի կարող կաշկանդել մեզ՝ այս կամ այն հարցի շուրջ հանդես գալու առողջ քննադատությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿխմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նորընտիր խորհրդարանի ձևավորման կարևոր գործընթացից առաջ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
ԼՀԿ-ի ոչ մի անդամ այլևս չի անդրադառալու շահարկումներին, որ ԼՀԿ-ն կապ ունի նախկինների հետ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Խորհրդարանում տեղի ունեցածը հետևանքներ է ունենալու, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը իր ու Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին ու հաջորդած հայտարարություններին։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 3 718-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 70-ով և հասել 1500-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 34 766 է:
Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 4 260 000-ը, մահերի թիվը՝ 292000, բուժվել է մեկուկես միլիոն մարդ՝ վկայում են ԱՄՆ-ի Ջոն Հոփքինս համալսարանի տվյալները: Հիվանդության դեմ պատվաստանյութ և դեղամիջոց դեռ գոյություն չունեն:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...