-
12.05.2020|
23:14
Մայիսի 10-ին Իրանի գիտության և տեխնիկայի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարն ասել է, որ իրանական արտադրության՝ կորոնավիրուսի հայտնաբերման ախտորոշիչ թեստերի նմուշները ուղարկվել են որոշ երկրներ, և հավանության արժանանալու դեպքում իրանական ընկերությունները կսկսեն թեստերի զանգվածային արտահանում:
-
12.05.2020|
23:13
Մի խումբ փաստաբաններ, որ ներկայացնում են COVID-19- ի զոհերի 3,2 հազար հարազատների շահերը, Իսպանիայի Գերագույն դատարան հայց են ներկայացրել թագավորության կառավարության անդամների դեմ՝ համավարակի դեմ նրանց գործողություններից դժգոհության պատճառով: Կառավարությունը մեղադրվում է «անպատասխանատու և անզգույշ անգործության համար»:
-
12.05.2020|
23:13
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան կորոնավիրուսով վարակվելու հետևանքով նույնպես հիվանդանոցում է գտնվում:
-
12.05.2020|
23:09
ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ ասվում է ԿԲ հայտարարությունում:
-
12.05.2020|
23:04
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ նրա հնչեցրած ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ.
-
12.05.2020|
23:01
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում, գրում է news.am-ը: Նրա առողջական վիճակի վերաբերյալ կայքը զրուցել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
-
12.05.2020|
22:57
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի ախտորոշման տեստը բացասական է, պատգամավորը վարակված չէ կորոնավիրուսով:
-
12.05.2020|
22:56
«ԱՄՆ-ում այս պահին փորձարկվում է նոր կորոնավիրուսի դեմ առնվազն ութ պատվաստամիջոց», - հայտարարել է գլխավոր համաճարակաբան, Համաճարակի դեմ պայքարի հարցով Սպիտակ տան օպերատիվ շտաբի անդամ Էնթոնի Ֆաուչին:
-
12.05.2020|
22:55
Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդել է, թե հայկական կողմը «ամեն ինչ անում է` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար»:
-
12.05.2020|
22:50
Ռուսաստանում հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) բռնի ուժով հոգեբուժարան են տեղափոխել շաման Ալեքսանդր Գաբիշևին, որ սպառնում էր Յակուտիայից ոտքով հասնել Մոսկվա և քշել նախագահ Պուտինին Կրեմլից: