-
12.05.2020|
22:49
ՀՀ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին նախարարությունը կոչ է անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնք համակարգում են վերադարձը Հայաստան:
-
12.05.2020|
16:30
«Պարոն Մարուքյանի տեսաուղերձում մեկ քաղաքական հատված կար ընդամենը, մնացած հատվածները քաղաքական չէին: Այդ միակ քաղաքական հատվածը վերաբերում էր մանդատները վայր չդնելու արձագանքին, որը մենք բոլորս լսեցինք»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
-
12.05.2020|
16:29
«Որպես Ազգային ժողովի նախագահ՝ ես անթույլատրելի եմ համարում ձեր, թույլ տվեք ասել, անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի դիտարկումների ու ելույթի նկատմամբ»,- Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
-
12.05.2020|
16:28
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր վարել է հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը:
-
12.05.2020|
16:27
ՀՀ արդարատության նախարար Ռուսաստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը՝ ինչպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։
-
12.05.2020|
16:26
Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով՝ հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը:
-
12.05.2020|
16:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ելույթի ժամանակ Թուրքիայի թշնամիներին թվարկելիս չի մոռացել հայկական լոբբիի մասին։
-
12.05.2020|
16:22
Ըստ էության, ոչ մի օր առանց «անակնկալի» տրամաբանությունն ու ռեժիմը շարունակվում է: Առավոտյան ԻՔ-ական 79 պատգամավորներ՝ կողմ քվեարկությամբ վավերացրին Լանզարոտի կոնվենցիան։
-
12.05.2020|
16:20
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրել է. «ԻՆՉՈ֩Ւ Է ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Հայաստանի նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր մարտավարություն են ընտրել:
-
12.05.2020|
16:20
Հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր՝ ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, թե հարցն այս պահին դեռևս քննարկման փուլում է: