-
11.05.2020|
14:26
Իտալիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից գրանցվել է վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը՝ 802 նոր դեպք, հայտնում է The Guardian-ը։ Մահվան դեպքերի թիվը նախօրեին եղել է 165, ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 219 070-ի, 30 560-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 105 186 մարդ։
-
11.05.2020|
14:24
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
-
11.05.2020|
14:23
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 12-ին ժամը 09.00-23.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական /ձախ ափ/ գյուղերի ջրամատակարարումը:
-
11.05.2020|
14:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
-
11.05.2020|
14:21
Ճիշտ չէ, որ ՄԻՊ-ը մեկնաբանի վարչապետի ելույթը, որովհետև այն քաղաքական ելույթ էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպին հետևած վարչապետի ելույթին:
-
11.05.2020|
14:20
Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, ներկայացված տեսանյութն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
-
11.05.2020|
14:15
Խորհրդարանն այսօր սկսեց աշխատանքները նախորդ օրերին քննարկած նախագծերի քվեարկությամբ։ ԼՀԿ-ն չմասնակցեց քվեարկություններին։
Խմբակցության պատգամավորները ներկա չեն ԱԺ նիստին։
-
11.05.2020|
14:14
Լոնդոնում այսօր, զգալիորեն ակտիվացել է մարդկանց և տրանսպորտի տեղաշարժը: Պատճառը կառավարության երեկ հրապարակված որոշումն էր, որի համաձայն՝ թեև կարանտինային միջոցառումների մեծ մասը շարունակում է ուժի մնալ, սահմանափակումները որոշակիորեն մեղմվում են:
-
11.05.2020|
14:13
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամը առաջիկա ամիսներին շարունակելու է ամերիկյան տնտեսությանը լուրջ կորուստներ պատճառել:
-
11.05.2020|
14:12
Աշխարհում հայտնաբերված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 200000-ին, բուժվածներինը՝ 1 500 000ին, մահացել է 284 000 մարդ: Վարակվածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ 1370 000 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 80 000 է: