-
08.05.2020|
22:16
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, գնաց խորհրդակցական սենյակ։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17։50-ին:
-
08.05.2020|
22:15
Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվեց սադրանքների, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ԱԺ նիստի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ներողություն խնդրելով հանրությունից:
-
08.05.2020|
22:13
Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ որևէ արձագանք չկա, ԱԺ-ում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝
անդրադառնալով իր և Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքին։
-
08.05.2020|
22:12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:
-
08.05.2020|
22:11
ԱԺ-ում ելույթ ունենալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ դատապարտեց բռնության ցանկացած դրսևորում, բայց ընդգծեց, որ արդեն 2 տարի է` հեղափոխական թիմը շարունակաբար ենթարկվում է և բարոյական, և հոգեբանական բռնությունների: Նա նշեց, որ այս ամենը որակում է մեկ բառով.
-
08.05.2020|
22:10
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով` այսօրվա միջադեպն անընդունելի է: Նա չի կարծում, որ որևէ մեկը պետք է մանդատը վայր դնի.
-
08.05.2020|
22:09
Կորոնավիրուսը պարտադրել է չեղարկել զանգվածային միջոցառումների մեծ մասը:
Եվրոպայի երկրները նշում են Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակը:
-
08.05.2020|
16:23
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է «Մաեստրո» վարպետաց դասերի շարքը։ Նախագծի երկրորդ առցանց դասը տեղի կունենա մայիսի 11-ին և կվարի մեր ժամանակների ամենափայլուն շեփորահարներից մեկը՝ Սերգեյ Նակարյակովը։
-
08.05.2020|
15:36
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.
-
08.05.2020|
15:33
2020-ի ապրիլին, 2019-ի ապրիլի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.3 % գնանկում, իսկ 2020 թ. մարտի համեմատ՝ 1.8 % գնաճ, որին մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: