-
07.05.2020|
22:32
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit-2020 երկրներում ժողովրդավարության առաջխաղացման մասին զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը իր տվյալները բարելավել է 2.93-ից հասնելով 3 միավորի, իսկ ժողովրդավարության ցուցանիշը կազմում է 33 տոկոս:
-
07.05.2020|
22:30
Հռոմի «Ռոմա»-ն վերսկսում է մարզումները: «Գայլերը» թեստեր են հանձնել և անցել մարզումների: Նրանք կմարզվեն առանձին խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու անվտանգության նորմերը:
-
07.05.2020|
22:28
Ռուսական համացանցում լայնորեն քննարկվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի սկանդալային հայտարարությունը արտերկրում մնացած ՌԴ քաղաքացիների մասին:
-
07.05.2020|
22:27
Պաշտպանության ոլորտում ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ, 2019-ն իրոք աննախադեպ էր մեր պաշտպանության համար, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
-
07.05.2020|
22:26
24News-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին, մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին նա կմասնակցի ԱԺ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին:
-
07.05.2020|
22:25
Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, հայտնում են ՀՀ պարետատնից։
-
07.05.2020|
22:23
Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են C-400-ի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման ժամկետների շուրջ, հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
-
07.05.2020|
22:23
Եվրահանձնաժողովը կշարունակի հավատարիմ մնալ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանափակիչ միջոցառումներին մինչև մայիսի 25-ը, ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչը:
-
07.05.2020|
22:22
168.am-ը գրում է, որ ըստ կայքի տեղեկությունների՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել: «Շնորհակալություն, ցտեսություն», - ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն:
-
07.05.2020|
22:21
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Պուտինն ու Աբեն միմյանց տեղեկացրել են կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված միջոցառումների մասին:
կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am