-
07.05.2020|
15:05
Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:
-
07.05.2020|
15:04
Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ոստիկանությունը մասնավոր տանը 12,5 միլիոն եվրո է հայտնաբերել՝ հաղորդել է NOS պարբերականը։ Գաղտնարանում եղել են 20-ից մինչև 500 եվրոյանոց թղթադրամներ։ Միասին թղթադրամները 255 կիլոգրամ են կշռել։ Տանը հրազեն է հայտնաբերվել։ Տանը ձերբակալել են 35-ամյա տղամարդու։ Նրան կասկածում են փողերի լվացման մեջ։
-
07.05.2020|
15:03
Ամերիկացի և բրիտանացի գիտնականները նոր տեսակի կորոնավիրուսի մի քանի մուտացիաներ են բացահայտել, որոնցից մեկը կարող է վիրուսն առավել կայուն դարձնել՝ ասվում է biorxiv գիտական պորտալում հրապարակված փաստաթղթում:
-
07.05.2020|
15:01
Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին հայտարարել է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հսկողության տակ գտնվող մայրաքաղաք Տրիպոլին շուտով կվերադառնա «հայրենիքի գիրկը»:
-
07.05.2020|
14:58
ԱՄՆ-ում սպանված են գտել Փիթսբուրգի համալսարանի պրոֆեսոր Բինգ Լյուին, որ Քովիդ-19-ի ուսումնասիրության հարցում «շատ կարևոր բացահայտման» շեմին էր գտնվում: CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում է, որ նա սպանվել է հանգստյան օրերին: Պրոֆեսորի մարմինը հայտնաբերել են իր տանը՝ գլխին, պարանոցին, իրանին և վերջույթներին հրազենային վնասվածքներով:
-
07.05.2020|
14:54
Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ իրավապահ մարմինների համակարգը հասարակության շրջանում ամենահակասական ընկալվող ինստիտուտներից է:
Փաստ է, որ իրենց գործառույթների պատճառով միշտ չէ, որ դատախազի քննիչի, ոստիկանի ԱԱԾ-ականի կերպարը վստահելիներից է եղել:
-
07.05.2020|
14:51
Հարգելի հայրենակիցներ, սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։
-
07.05.2020|
14:49
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով անձնական պաշտպանության իրերի անբավարարության պատճառով նախարարներն անցյալ ամիս հայտարարել էին Թուրքիայից բեռնատար ինքնաթիռներով եկող իրերի մասին, որոնք պետք է նախատեսված լինեին Առողջապահության ազգային ծառայության համար՝ գրում է The Guardian-ը:
-
07.05.2020|
14:47
ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության շուրջ, նաև ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացման հետագա քայլերի շուրջ:
-
07.05.2020|
14:47
Սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատանքային խումբը այս պահին հայեցակարգի մշակման փուլում է, խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։