-
05.05.2020|
23:04
Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները:
-
05.05.2020|
23:03
Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն՝ մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
-
05.05.2020|
23:02
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնանկ է արել Առողջապահության նախարարին՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
-
05.05.2020|
22:59
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանին ազատելու հրամանագիրը: Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2019-ի հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, մայիսի 12-ից եղել է բնապահպանության նախարար:
-
05.05.2020|
22:56
Այսօր աշխատանքից ազատվել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ազատման հրամանագրում ոչ մի պատճառաբանություն չկա։
-
05.05.2020|
15:33
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարվել են չորս ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կոչ է անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արդեն հայտարարված և առաջիկայում հայտարարվելիք մրցութային գործընթացներին։
-
05.05.2020|
15:24
Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին: Երթուղու երկարությունը 10 146 կմ է, անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով:
-
05.05.2020|
15:23
Սիրիայում իրականացվում են զինյալներից ազատագրած М5 մայրուղու վերականգնման աշխատանքներ, որը երկրի ամենակարևոր ենթակառուցվածքներից է՝ կապելով Դամասկոսն ու Հալեպը:
-
05.05.2020|
15:22
ԱՀԿ առողջության պահպանման արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը մեկնաբանել է ԱՄՆ իշխանությունների հայտարարությունը` COVID-19-ի լաբորատոր ծագման հետ՝ ԱՀԿ-ն չի ստացել տեղեկություն, որը հաստատում է վիրուսի լաբորատոր ծագումը:
-
05.05.2020|
15:22
«Ժողովուրդը» գրել է, որ մայիսի 2-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, նախորդների համեմատ, անցել է հանդարտ: