-
05.05.2020|
15:20
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը, բարեբախտաբար, դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ երբեք տեղի չունենա։
-
05.05.2020|
15:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալբերտ Աբգարյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից, որ նշանակվել էր 2018-ի մայիսին։
-
05.05.2020|
15:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ: 2019-ի ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցում նա հերքել էր տեղեկությունները, թե քավոր-սանիկական հարաբերություններ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։
-
05.05.2020|
15:17
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որ հիվանդ է կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում՝ հայտարարել է նրա մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը: Նրա խոսքով՝ Միշուստինը գտնվում է պետական բժշկական հաստատությունում ՝ բժիշկների հսկողության տակ, «հեռախոսով ակտիվորեն շփվում է գործընկերների հետ»:
-
05.05.2020|
15:16
Արգենտինայի իրավապահները մեկուկես ամսում ձերբակալել են մոտ 70 000 մարդու՝ COVID-19- ի պատճառով կարանտինի ռեժիմը խախտելու համար, հետևում է Անվտանգության նախարարության զեկույցից:
-
05.05.2020|
15:15
Ես ձեր գրած լուրերից տեսա, որ պատրաստվում եմ մանդատս վայր դնել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանը: «Չգիտեմ՝ ինչ ասեմ, զարմացած եմ։
-
05.05.2020|
15:14
Վրաստանում այսօրվանից կգործեն շինարարական ընկերությունները, ավտոսերվիսը, կթույլատրվի ելումուտը Քութաիսի և Բաթումի, որոնք կարանտինի մեջ էին ապրիլի 15-ից: Առայժմ ուժի մեջ է մնում պարետային ժամը:
-
05.05.2020|
15:13
Ականի պայթյունի հետևանքով մայոր Տարոն Պողոսյանի մահվան փաստով երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն՝ հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:
-
05.05.2020|
15:12
Բաքվից հարավ Բիլասուվար քաղաքում երեկ հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են արել` կառավարությունից պահանջելով արդարացի ու հավասարաչափ բաշխել սոցիալական նպաստներն ու աջակցությունը:
-
05.05.2020|
15:11
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 112-ով՝ հասնելով 2619-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 40-ով և հասել 1111-ի, թեստավորումների ընդհանուր թիվը 25 846 է: