-
02.05.2020|
17:59
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը մեկնարկում է «Պայքարենք COVID-19-ի դեմ դրական վերաբերմունքով» գլխագրով արշավ, որի մի մասն է նաև այս վիդեո մարտահրավերի նախաձեռնությունը։
-
02.05.2020|
17:57
ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարությունն արտոնագիր է տվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը: Բուժումը մշակվել է Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկների և մասնագետների կողմից, որը նախատեսում է հիվանդի արյունից ցողունային բջիջների հանում և ակտիվացումից հետո կրկին տեղադրում:
-
02.05.2020|
17:56
Վրաստանի ԱԳն աշխատակիցները Թբիլիսիում հանդիպել են Չինաստանի դեսպան Լի Յանի հետ՝ Թբիլիսիի մոտակայքում տեղակայված Ռիչարդ Լուգարի անվան ամերիկյան հետազոտական կենտրոնի գործունեության վերաբերյալ չինական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի պատճառով։
-
02.05.2020|
17:55
«Ռոման» ֆուտբոլի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալին» գրավիչ գործարք կառաջարկի։ Ըստ իտալական լրատվամիջոցների` «Ռոման» պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև 22-ամյա թուրք հարձակվող Չենգիզ Յունդերին:
-
02.05.2020|
17:53
Մենք տեսնում ենք, որ շատերը չեն պահպանում արտակարգ իրավիճակի կանոնները և տրամաբանական է, որ դեպքերի քանակը շատանալու է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի աճին:
-
02.05.2020|
17:52
Ռուսաստանը ապրիլին ԱՄՆ-ին տրամադրած բժշկական օգնության համար 660 000 դոլարի հաշիվ է ներկայացրել ամերիկյան կողմին, հայտնում է abcnews.go.com կայքը։ Օգնությունը ներառել է ոչ միայն հիվանդանոցների օգտագործման համար նախատեսված ապրանքներ, այլ նաև քիմիական «պատերազմական ոճի» գազային դիմակներ, տնտեսական ձեռնոցներ և այլն։
-
02.05.2020|
17:51
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակի պատկերը։ Թոքաբորբ ունի 454 մարդ, ծանր վիճակում է է 63-ը, ծայրահեղ ծանր վիճակում է 28 մարդ, արհեստական շնչառության սարքին միացված է 5-ը:
-
02.05.2020|
17:51
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը 20 օրում առաջին անգամ հանրության առջև է հայտնվել՝ հայտնում է «Yonhap» գործակալությունը:
-
02.05.2020|
17:50
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը: Գրել եմ երկար, գիտեմ՝ ՖԲ ձևաչափ չէ, բայց գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։
-
02.05.2020|
17:48
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 3 344 274 դեպք, մահերի թիվը հասել է 238 775-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: