-
30.04.2020|
15:21
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի առնչությամբ բերման են ենթարկվել երեք հոգի, ներառյալ Արթուր Դանիելյանը՝ հայտնել է Ոստիկանության լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ նյութեր են նախապատրաստվում։
-
30.04.2020|
15:20
Այսօր ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, Արցախի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
-
30.04.2020|
13:58
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ապրիլի 28-ին Ազգային ժողովին ներկայացրել է կարանտինից դուրս գալու ռազմավարությունը: Սահմանափակումները Ֆրանսիայում հանվելու են մայիսի 11-ից, եթե համաճարակային իրավիճակը թույլ տա:
-
30.04.2020|
13:53
Վիթխարի Ռուսաստանը շարժվում է դեպի կորոնավիրուսի տարածման պիկը: Տնտեսությունը և աշխատավարձները շարունակում են անկումը, միլիոնավոր ռուսաստանցիների աղքատություն է սպառնում՝ գրում է Handelsblatt-ը:
-
30.04.2020|
11:01
2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ-ANSEF), որն այսուհետ կրում է հայազգի անվանի աստղաֆիզիկոս, մեծ գիտնական Երվանդ Թերզյանի անունը, այս տարի ներկայացված 189 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 24-ը:
-
30.04.2020|
11:00
Ջազի հայկական ասոցիացիան 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ, իսկ այս տարի սիրված և սպասված տոնը կնվշի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով:
-
29.04.2020|
21:36
Թուրքիան որպես օգնություն ԱՄՆ է ուղարկել բժշկական պարագաներ։ 500 000․ բժշկական դիմակներ, 400 000 բժշկական խալաթներ, 2000 լիտր ախտահանիչ, 400 N95 դիմակներ, 500 դիմապակի և 1500 պաշտպանիչ ակնոց պարունակող օգնության հետ միասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին:
-
29.04.2020|
21:35
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի երեկ հրապարակած փաստերի վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ի պատասխան հարցի վարույթում գտնվող որոշ քրեական գործերով նման փաստերի վերաբերյալ տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվու՞մ են:
-
29.04.2020|
21:34
Գավառում արձակված կրակոցների միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ Ռազմական ոստիկանության որևէ ծառայող կամ աշխատակից չի եղել՝ Ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
29.04.2020|
21:33
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։