-
28.04.2020|
23:29
Վլադիմիր Պուտինը երրորդ հեռուստաուղերձով անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված վիճակին:
-
28.04.2020|
23:28
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքում գրել է. «Ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի «սկանդալային գրառմանը»՝ այլևս չենք տարակուսում ոչ իրավապահ մարմիններին իջեցվող ակնհայտ քաղաքական պատվերի բնույթից, ոչ էլ զարմանում բացահայտ զրպարտություն տարածելու մոլուցքից։
-
28.04.2020|
23:26
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտական կապի մեջ է բոլոր թեմակալ առաջնորդների հետ, և այսօրվա դրությամբ եկեղեցականության շրջանում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի արձանագրվել՝ ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
-
28.04.2020|
23:24
Երբ 2018-ին Հայաստանի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Փաշինյանը, որը մի քանի տարի բանտում էր գտնվել 2008-ի մարտին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, արագ գործողություններ կազմակերպվեցին նրա «քաղաքական թշնամիների» նկատմամբ՝ գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու նրա նկատմամբ դատավարության ընթացքին:
-
28.04.2020|
23:22
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ:
-
28.04.2020|
23:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությունը։
-
28.04.2020|
23:17
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են երկու երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցի համակարգումը:
-
28.04.2020|
23:15
«Ժողովրդի փողը չեն ուզում տալ ժողովրդին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նա առաջարկում է կառավարությանը 500 000 ընտանիքների 100 000 դրամ միանվագ աջակցություն տրամադրել, կրկնապատկել թոշակները, և այդ կերպ մեղմել կորոնավիրուսի հետևանքով առաջած սոցիալական խնդիրները։
-
28.04.2020|
23:14
«Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել Ucom-ը», - այսօր հայտարարել է Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը։
-
28.04.2020|
23:10
Կառավարությունը ԱԺ արտահերթ քննարկմանն է ներկայացրել 2020-ի բյուջեն վերանայելու նախագիծը՝ 2 տոկոս անկում 4,9 տոկոս աճի փոխարեն։