-
27.04.2020|
22:12
Ուսումնական հաստատություններում այս տարի ավարտական և փոխադրող քննություններ տեղի չեն ունենա, դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
-
27.04.2020|
22:11
ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրիլա» խաղատան գործունությունը կարող է դադարեցվել։ Հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախարարությունը քննարկում է Ծառուկյանին պատկանող խաղատանը տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը, գրում է Հանրային հեռուստաընկերության կայքը։
-
27.04.2020|
22:10
Ներկայացրել ենք իրականությունը, որը եղել է, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որ 2016-ին Պաշտպանության բանակի հրամանատարն էր:
-
27.04.2020|
22:09
Կարծում եմ, որ մենք պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք դա՝ ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ գնահատական ունի այսօր ատելության խոսքում եկեղեցու ներգրավվման երևույթին։
-
27.04.2020|
22:08
Ճարտարապետների խումբը վերադարձել է շինհրապարակ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի, վերականգման աշխատանքները վերսկսելու համար՝
Մարտի սկզբին տաճարում կատարվող բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվել էին՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների մաս:
-
27.04.2020|
22:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցության ժամանակ նախ ամփոփվել են միջոցառումների կատարման ընթացիկ արդյունքները, տեղեկատվություն է ներկայացվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումների վերաբերյալ, նշվել է, որ ընթացքի մեջ են սոցիալական թիրախային աջակցության միջոցառումների մշակման աշխատանքները։
-
27.04.2020|
22:05
ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով գործազրկության մակարդակը կարող է հասնել 7-8 տոկոսի:
-
27.04.2020|
22:04
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու Ջոզեֆ Բայդենին:
-
27.04.2020|
22:03
Նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
-
27.04.2020|
21:58
Այսօր Աժ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստում լսում էին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, որը 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը: