-
27.04.2020|
17:12
«Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի վարակի տարածմանը եւ տարբեր օջախներին: Նա ասել է, որ աշխարհագրական բազմազանությունն ավելի լավ է, քանի որ կարելի է օջախը տեղայնացնել, ինչը հնարավոր չէ անել Երևանում։
-
27.04.2020|
17:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
-
27.04.2020|
17:10
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել ԱՀԿ-ն բարեփոխելու անհրաժեշտության»՝ շուրջ՝ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։
-
27.04.2020|
17:08
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ մայիսի 4-ից մասամբ չեղարկվում են կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները։
-
27.04.2020|
17:07
Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած ամենացածր թիվն է:
-
27.04.2020|
17:07
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտու տարածքում գտնվող գազի հանքավայրում հորատման աշխատանքները՝ ասել է Նիկոսիայում ԱՄՆ դեսպան Ջուդիթ Գարբերը` Phileleftheros-ին հարցազրույցում:
-
27.04.2020|
17:06
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Լավ է, երբ մարդը սեփական թերթ ունի և այդ թերթում տեքստեր տեղադրելու հնարավորություն։ Վատ է, երբ այդ նույն մարդը երկրի վարչապետ լինելով, աշխատելու կամ կենսական հարցերի մասին ժողովրդի առջև անմիջապես բացատրվելու փոխարեն կրկին մեզ հետ խոսում է իր անանուն հոդվածներով։
-
27.04.2020|
17:05
Հարավային Կալիֆոռնիայի իշխանությունները, անտեսելով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը, վերաբացել են որոշ լողափեր, որոնք անմիջապես հեղեղվել են հազարավոր մարդկանցով, գրում է CNN-ը։
-
27.04.2020|
17:04
Մայիսին յուրաքանչյուր ընտանիքի պիտի 100 000 դրամ վճարվի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
27.04.2020|
16:54
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 496-ի, վկայում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքը, որը ստեղծվել է կառավարության կողմից: