-
27.04.2020|
16:52
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 2971639 դեպք, զոհերի թիվը հասել է 206 542-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Ապաքինվել է 866 000 մարդ:
-
27.04.2020|
16:49
Իսրայելը օդային գրոհ է ձեռնարկել Դամասկոսի վրա՝ հայտնում է SANA պետական գործակալությունը: Հարձակումը տեղի է ունեցել Լիբանանի տարածքից: Իսրայելը հրթիռներ է արձակել քաղաքի վրա:
-
27.04.2020|
16:45
Հարավային Կորեայի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին զգուշավորությամբ վերաբերվել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի առողջական վիճակի մասին վերջին օրերին համաշխարհային մամուլում շրջանառվող տեղեկություններին:
-
27.04.2020|
16:44
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 1808-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 15-ով և հասել 848-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 18547 է:
-
27.04.2020|
16:42
Հայազգի ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը հասանելի է համացանցում:
էպիկ վավերագրական այդ ֆիլմը հայ-չինական և հայ-ասիական պատմական կապերի մասին է: Արժանացել է մի շարք մրցանակների:
-
27.04.2020|
16:40
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Mezzo TV-ի բանակցությունների արդյունքում Mezzo հեռուստաընկերության եթերում կհեռարձակվեն մեր մեծ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի Երկրորդ և Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
-
27.04.2020|
09:33
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաձգեց խորհրդարանին ու ժողովրդին ուղերձը՝ ասելով, որ այդպես է որոշել «կորոնապսիխոզի, վարակների ու հայտարարված պանդեմիայի պատճառով»: Նա հայտարարեց, որ առաջիկայում բելառուսները նոր Սահմանադրություն կստանան:
-
27.04.2020|
09:30
80000 մարդ ստորագրել են նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված խնդրագիրը՝ նվազեցնելու կարանտինային սահմանափակումները: Նրանք կարծիքով՝ զբոսանքի և բնության գիրկ գնալու արգելքը «վնասում է հոգեկան առողջությանը» և չի օգնում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարել:
-
26.04.2020|
22:28
Ապրիլի 26-ի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
26.04.2020|
22:28
Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը հրաժարական է տվել՝
խնդրելով իրեն տեղափոխել շինարարության և բնակարանային տնտեսության նախարարություն՝ որպես նախարար: