-
26.04.2020|
16:43
Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել՝ նշված է Ֆրանսիայի «Le Monde»-ում հրապարակված՝ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածում։
-
26.04.2020|
16:41
36 տարեկանում մահացել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը՝ New York Post-ին հաղորդել է Հոնկոնգում գործող HKSTV արբանյակային հեռարձակող ընկերության փոխնախագահը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրի:
-
26.04.2020|
16:40
ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կադրային քաղաքականությանը և նշել, որ նա իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ, մանկության ընկերը՝ Սուրեն Գալստյանը, նշանակվել է աշխատակազմի քարտուղար:
-
26.04.2020|
16:39
«Ռեմդեսիվիր» (Remdesivir)՝ նուկլեոտիդների անալոգների դասին պատկանող հակավիրուսային դեղամիջոցը, որը համարվում էր Covid-19-ի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկը, առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի ունեցել, գրում է The Guardian-ը։
-
26.04.2020|
16:37
Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Կոլիզեումի հնագիտական հուշակոթողը և Պոմպեյը, այցելությունների համար կբացվեն մայիսին՝ La Repubblica-ին հարցազրույցում ասել է մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
-
26.04.2020|
16:37
ԱՄՆ-ն մտադիր է նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվող գումարները փոխանցել առողջապահության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններին՝ տեղեկացնում է The Washington Post -ը` հղում տալով ամերիկացի պաշտոնյաներին և հարցին վերաբերող այն փաստաթղթին, որը ուղարկվել է ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցներին:
-
26.04.2020|
16:36
Իսրայելի Haaretz թերթն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությանը՝ ներկայացնելով Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցի պատմաբան Մարկ Դևիդ Բերի հոդվածը:
-
26.04.2020|
16:35
Իտալիան մինչև տարեվերջ չի բացի սահմանները զբոսաշրջիկների համար՝ La Repubblica-ին հարցազրույցում հայտարարել է մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
-
26.04.2020|
16:35
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ապրիլի 27-ին կվերադառնա աշխատանքի՝ հայտնում է Reuters-ը: Կորոնավիրուսից ապաքինված Ջոնսոնը կարանտինի տնտեսական հետևանքների ճնշման վերահսկողությունը կվերցնի իր ձեռքը:
-
26.04.2020|
16:34
Ոչ մի երկիր այլևս չի կարողանա միանձնյա խաղի կանոններ թելադրել միջազգային հանրությանը՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ Առաջին ալիքին հարցազրույցում: Դիվանագետի խոսքով՝ պետությունները, որ փորձում են միակողմանի խաղի կանոններ ձևավորել, վերջնականապես կորցրել են այդ հնարավորությունը՝ բախվելով միջազգային կյանքի անկախ մասնակիցների դիմակայությանը: