-
25.04.2020|
22:35
Եթե 2020-ի տնտեսական աճը լինի բացասական 2-2․6 տոկոս ՝ ինչպես ֆինանսների նախարարությունն է կանխատեսում, գլոբալ զարգացումների համատեքստում դա լավ ցուցանիշ կարելի է համարել, իսկ ավելի իրատեսական է, որ ՀՆԱ-ի անկումը տարեվերջին կլինի 4-ից բարձր՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։ Ըստ նրա՝ եթե հաջողվի տարին ամփոփել 2․6 տոկոս աճով, լավ ձեռքբերում կլինի:
-
25.04.2020|
22:34
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9 590-ի, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 817 նոր դեպք՝ հաղորդել է առողջապահության նախարարությունը: Վիրուսից մահացել է 67 հիվանդ, նրանք ունեցել են քրոնիկ հիվանդություններ: Վարակից բուժվել է 1.573 մարդ:
-
25.04.2020|
22:33
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է Մերձավոր Արևելքում Թեհրանի և Վաշինգտոնի լարվածությունը՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հակամարտության:
-
25.04.2020|
22:32
Արտաքին ճակատում Հայաստանի իշխանությունների անգործությունը շարունակվում է․ հերթական ձախողումը՝ այս անգամ Բրյուսելում, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
25.04.2020|
22:31
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի բուռն շրջանում պաշտոնից հեռացրել է ՆԳ նախարար Կառլոս Մորանային: Մեկ օր առաջ Մորանը հայտարարել էր, որ Պերուում 1200 իրավապահ է վարակվել COVID-19-ով:
-
25.04.2020|
22:30
«Բելառուսի նոր Սահմանադրությունը կընդունվի առաջիկա 5 տարիներին», Գոմելի մարզում` հանրապետական շաբաթօրյակին մասնակցելու ընթացքում ասել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
25.04.2020|
22:29
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ցանկանում է Դոնբասում խաղաղություն հաստատել, սակայն դա նրան դա թույլ չեն տալիս»:
-
25.04.2020|
22:29
Պետախ Տիկվա քաղաքում Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ տեղի քաղաքային իշխանությունների թույլտվությամբ կառուցված Հայոց ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դրեցին հուշարձանի կառուցման հանձնախմբի մի խումբ անդամներ:
-
25.04.2020|
22:28
Համավարակով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում՝ տարվա վերջ արագացնելով աճի տեմպը՝ գտնում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։
-
25.04.2020|
22:26
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախաձեռնել է նոր կորոնավիրուսի դեմ գլոբալ համակարգված ծրագիր, որի նպատակն է արագացնել COVID-19 հիվանդության բուժման գործընթացները: