-
25.04.2020|
17:41
Լիբանանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան կայքը տեղեկացնում է, որ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Միշել Աունը:
-
25.04.2020|
14:26
Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի կատարումներով շաբաթներ առաջ գերեց ֆիրանսիացի հայտնի աստեղերին՝ Լարա Ֆաբիանին, Պասկալ Օբիսպիրոնին, Ամել Բենթին ու Մարկ Լավուանին և ընդգրկվեց համաշխարհային «Ձայնը» նախագծի մասանկիցների թվում։
-
25.04.2020|
14:25
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ6) ճանապարհի շուրջ 51.7 կմ երկարությամբ հատվածում` Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ, ընթանում են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ։
-
25.04.2020|
10:16
ԵՄ երկրները համաձայնել են 500 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքներից տնտեսության վերականգնմանը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 23-ի օնլայն սամիթից հետո: Մակրոնի գնահատականով՝ համաճարակային ճգնաժամից ԵՄ ՀՆԱ-ն կկորցնի 5-10%:
-
25.04.2020|
10:11
Պենտագոնը և ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը առավել վճռական են հետաքննում հնարավորությունը, որ հակառակորդները կարող են նոր կորոնավիրուսն օգտագործել իբրև կենսաբանական զենք՝ հաղորդել են Պենտագոնի և հետախուսական հանրության ներկայացուցիչները, որ նշանակում է վիրուսի էվոլյուցիայի և դրա հետ կապված ազգային անվտանգությանը սպառնալիքի հնարավոր ռիսկի գնահատականի փոփոխություն՝ գրում է Politico-ն:
-
25.04.2020|
00:02
Այս օրերին Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանները ներկայանում են «Առականի» առցանց նախագծով` միավորելով հումորն ու իմաստությունը, խաղը և կյանքը: «Առականուն» հաջորդելու է համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանի նոր նախագիծը: Թատերական կյանքում սպասվող փոփոխությունների, ժամանակի մարտահրավերների, կենդանի շփման պակասի ու դրա վտանգների, ինչպես նաև վերոնշյալ նախագծի մասին զրուցել ենք ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
-
24.04.2020|
23:22
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ: Այն մատուցել է Դամասկոսի Հայոց առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը: Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ պատարագին մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը:
-
24.04.2020|
23:21
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծում է՝ քանի դեռ ամբողջ աշխարհը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ ժխտողականությունը քրեականացված չէ, մարդկությունը պատմական ճշմարտության համար պայքար է պարտք: Անն Իդալգոն նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ին տրամադրված բացառիկ ուղերձում:
-
24.04.2020|
23:20
Իսրայելի Yesh Atid կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լապիդը թեմայի շուրջ գրառում է արել նաև Թվիթերի իր միկրոբլոգում:
-
24.04.2020|
23:19
Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։