-
24.04.2020|
23:19
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։
-
24.04.2020|
23:18
Մայր Աթոռի Արխիվում պահվող բացառիկ այս լուսանկարն այսօր առաջին անգամ է հրապարակվում:
-
24.04.2020|
23:17
Ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի՝ այսօր հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտ, որը Անի բերդաքաղաքից բաժանում է փոքր տարածություն, տեղադրվել է ՀՀ դրոշը։ Դրոշի բարձրությունը 24 մետր է:
-
24.04.2020|
23:16
Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ հիշելու 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին։ Սկսած 1915-ից, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։
-
24.04.2020|
23:15
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդդիմադիր Sol.org.tr կայքը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ժամանակակից Թուրքիայի ժխտողական վարքագծին։ «Մեծ ցավի վերարտադրությունը շարունակվում է» հոդվածում նշվում է, որ ցավը չի անցել, վերքը դեռ շարունակում է արնահոսել ու այրել մեր հոգիները»։
-
24.04.2020|
23:14
Երուսաղեմում ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողություն: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, այս տարի արարողությունն անցկացվել է համեստ պայմաններում:
-
24.04.2020|
23:13
Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ նշելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր:
-
24.04.2020|
23:13
Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Analitikaua.net-ը նշում է, որ թեմատիկ միջոցառումները սկիզբ են առել հիշատակի օրից մի քանի օր առաջ։
-
24.04.2020|
23:12
Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նա գրել է.
-
24.04.2020|
23:11
Լիբանանի «L’Orient-Le Jour» ֆրանսալեզու պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» վերնագրով։