-
23.04.2020|
22:44
Էտալոնային նավթի գները սկսել են աճել իրանական ռազմական նավերի վրա հարձակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերից հետ: Լոնդոնի ICE ֆոնդային բորսայում հունիսին Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 6,97%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 21,79 դոլարի: WTI-ի ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում աճել են 10,66%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 15,25 դոլարի:
-
23.04.2020|
22:43
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է երկարատև պանդեմիային նախապատրաստվելու անհրաժեշտության մասին:
-
23.04.2020|
22:42
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարվել փետրվարի 12-ի՝ «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ։
-
23.04.2020|
22:41
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ:
-
23.04.2020|
22:40
ՀՀ վարչապետը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իր հայտարարություններին որևէ բան ավելացնելու, որևէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում՝ ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման` նշել են վարչապետի աշխատակազմից:
-
23.04.2020|
22:37
Կառավարությունն այլևս ընդունում է, որ Հայաստանը տարին կամփոփի տնտեսական անկմամբ՝ մինուս 2 տոկոս, ու հետևանքները չեզոքացնելու նպատակով պատրաստվում է ներգրավել կես միլիարդ դոլար լրացուցիչ պարտք։
-
23.04.2020|
22:28
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայատարարեց, որ մարտ ամսվա տվյալներով՝ փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է 3800 աշխատատեղի նվազում: Փաստորեն, այսքան մարդ գործազուրկ է դարձել, իսկ դա նշանակում է, որ այս իրավիճակում այդքան մարդ գոյատևելու խնդրի առջև է կանգնած։
-
23.04.2020|
18:35
Հաշվի առնելով մեր երկրի վրա ծառացած այս դժվարագույն խնդիրը՝ «Թովմասյան բարեգործական հիմնադրամը» հանձն է առել կազմակերպել բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից (Dvin Music Hall համերգային սրահից) և Լոս Անջելեսից՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար 02.05.2020, ժամը 20:20 Երևանի և 9:20 AM Լոս Անջելեսի ժամանակով:
-
23.04.2020|
18:32
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվում են, և ստեղծվում է ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը՝ որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
-
23.04.2020|
18:32
Ապրիլի 22-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: