-
23.04.2020|
18:31
«Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը կարող է կրկին ընդվզումների պատճառ դառնալ։
-
23.04.2020|
18:29
Հայկական կողմերի համար ընդունելի չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Կոմերսանտ» թերթի հարցին։
-
23.04.2020|
18:28
Իտալիայում վերջին մեկ օրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 2943 մարդ, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է համաճարակի բռնկման պահից: Ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 54 543-ի:
-
23.04.2020|
18:27
ՊԵԿ-ը հրապարակել է 2020-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է 245 մլրդ 633 մլն դրամ, որը 2019-ի համեմատ ավելի է մոտ 33․3 մլրդ դրամով։
-
23.04.2020|
18:26
Կենտրոնանալով երկիրը լոքդաունից հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է՝ մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում․ մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա «կես-միջոց» է լինելու մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք «սեփական հյութի մեջ» եփվելուն։
-
23.04.2020|
18:24
Կառավարության նիստում որոշվեց հայտարարել 2020-ի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020-ի հունիսի 30-ը ներառյալ, նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020-ի հուլիսի 31-ը ներառյալ:
-
23.04.2020|
18:23
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ պարետատան որոշմանը:
-
23.04.2020|
18:22
Կառավարության որոշմամբ հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակը կավելանա 35000 դրամով՝ կազմելով հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ,տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, դոկտորանտներին` 65000 դրամ։
-
23.04.2020|
18:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել գիտնական և գործարար Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ.
-
23.04.2020|
18:20
Կառավարության տնտեսական թիմը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով», Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։