-
22.04.2020|
22:16
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն «Ազերթաջ» գործակալությանը հարցազրույցում մեկնաբանել է ԱԳնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ասելով, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը»:
-
22.04.2020|
22:12
«S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան՝ տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։
-
22.04.2020|
22:11
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց՝ ստանձնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը:
-
22.04.2020|
22:10
Գերմանիայի պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղորայքների դաշնային ինստիտուտը թույլ է տվել մարդկանց վրա կլինիկական պայմաններում փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
-
22.04.2020|
22:09
Կորոնավիրուսի պանդեմիան շատ բան է խորտակելու, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։
-
22.04.2020|
22:08
Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի՝ փետրվար և մարտ ամսիներին բնակիչ-բաժանորդներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է: Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն
-
22.04.2020|
22:07
Քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում մեղադրում է առաջատար դիվանագետ Լավրովին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
-
22.04.2020|
22:06
Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը հայտարարում է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը այսօրվանից համարվում է վերացած, և հորդորում է բոլոր բաժանորներին կատարել կումունալ վճարումները՝ անխափան մատակարարում ապահովելու համար:
-
22.04.2020|
22:00
Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգի միջոցով հայտնաբերվել են 4 500 կոնտակտավորներ, որոնցից 1500-ի ուսումնասիրությունից հետո 230 քաղաքացի ինքնամեկուսացել է, մնացյալ կոնտակտավորների տվյալները շարունակում են ուսումնասիրել՝ ասել է պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:
-
22.04.2020|
19:17
Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկումը: Ենթադրվում է, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից՝
հայտարարել է առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը: