-
21.04.2020|
22:28
Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Տոհմական մտավորական ընտանիքից սերած այդ կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ:
-
21.04.2020|
22:27
Խոր վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը:
-
21.04.2020|
22:26
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Նա Թվիթերի իր միկրոբլոգում նշել է, որ ակնկալում է, որ շուտով Հայաստան կհասնի Հնդկաստանից ուղարկված բժշկական օժանդակությունը։
-
21.04.2020|
22:25
CNN հեռուստաալիքը, վկայակոչելով հետախուզական աղբյուրներին, հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հիվանդ է և բուժման կուրս է անցնում իր ամառանոցում:
-
21.04.2020|
22:24
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն արձանագրել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի նոր վարակակիրների տվյալների հրապարակման առաջին օրվանից դիմում է տեղեկատվական մանիպուլատիվ հնարքների։ «Մարտի 12-ից սկսած ԱՆ-ի պաշտոնական բոլոր հայտարարություններում շեշտադրումը կատարվել է ոչ թե նոր վարակակիրների թիվը հայտնելու, այլ վարակման աղբյուրների, թեստավորումների, առողջացած քաղաքացիների կուտակային թվաքանակի վրա։
-
21.04.2020|
22:23
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվող «Սան Ֆերմին» ամենամյա փառատոնն այս տարի չեղարկվել է համավարակի պատճառով՝ հայտնել է Պամպլոնայի քաղաքապետ Անա Էլիսալդեն:
-
21.04.2020|
22:22
Գարեջրի հանրահայտ փառատոնն այս տարի չի կայանա. Գերմանիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկել են Մյունխենի ամենամյա «Օկտոբերֆեստ» փառատոնը՝ տեղեկությունը հաստատել են Բավարիայի վարչապետն ու Մյունխենի քաղաքապետը:
-
21.04.2020|
22:22
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի՝ անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ՝ հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
-
21.04.2020|
22:21
ՀՌԽ հայտարարությունը վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ափոսոսանք հայտնելով ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։
-
21.04.2020|
22:20
Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում՝ ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է eadaily.com կայքը: