-
20.04.2020|
22:04
Տեղի է ունեցել անընդունելի բան, դա եղել է ոչ պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի արդյունք, ԱԺ ճեպազրույցներին ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքին։
-
20.04.2020|
22:02
Իտալիայի Կրեմոնա նահանգի Գալինյանո քաղաքում տուգանվել է քահանան, որ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների պատարագ է անցկացրել:
-
20.04.2020|
22:02
Իրանում այսօրվանից վերագործարկվում են միջքաղաքային մայրուղիները, վերաբացվում են խոշոր առևտրի կենտրոնները, հայտնում է «Associated Press»-ը:
-
20.04.2020|
22:01
Ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ, խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքին:
-
20.04.2020|
22:00
Ադրբեջանում արդյունահանված նավթի գինը միջազգային շուկայում այսօր կտրուկ նվազել է՝ հաղորդում է Azertag-ը:
-
20.04.2020|
21:59
Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
-
20.04.2020|
21:58
ԱՄՀ-ի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի պնդմամբ` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամը ծանր հարված կհասցնի աշխարհի պետությունների մեծամասնությանը:
-
20.04.2020|
21:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ` կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը Ռուսաստանում դեռ առջևում է:
-
20.04.2020|
21:56
Գերմանիայի տնտեսությունը սպասվածից ավելի դանդաղորեն է հաղթահարելու կորոնավիրուսի համաճարակին ուղեկցող տնտեսական ճգնաժամի հետևանքները, նշված է Կենտրոնական բանկի ամենամսյա զեկույցում:
-
20.04.2020|
21:55
Կառավարությունում քննարկվել է առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը: