-
19.04.2020|
13:04
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում օրերս ներկայացված էր նրա խոսքերից մեկը: Գրառումը վերնագրված էր՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿՈՂՄԷ ՅՈՐԴՈՐ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔ ՄԵՐ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ», որում ասվում էր. «Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքաւորներուն օգնելով եւ ժողովուրդին ծառայելով։
-
19.04.2020|
13:03
«Համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:
-
19.04.2020|
13:02
Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունից` Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ, իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
-
19.04.2020|
13:01
Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
-
19.04.2020|
13:00
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 43-ով՝ հասնելով 1291-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
-
19.04.2020|
12:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացումն ու ոստիկանության ծառայողի նոր կերպարի ձևավորումը:
-
19.04.2020|
12:45
Իսրայելում կարող են լինել արտահերթ չորրորդ ընտրություններ: Կնեսետին ուրբաթ օրը տրվեց 21 օր՝ կառավարության ձևավորման համար: Բենի Գանցի ու Բենյամին Նետանյահուի կուսակցությունները չկարողացան պայմանավորվել միասնության կառավարության շուրջ:
-
19.04.2020|
12:42
Կորոնավիրուսը Չինաստանը մատնել է խոր ճգնաժամի: Աշխարհի երկրորդ տնտեսությունը ամենալուրջ անկումն է ապրում ժամանակակից պատմության մեջ՝ ցույց տալով Covid-19 գլոբալ պանդեմիայի հետևանքների նախնական գնահատականը, դա խնդրահարույց է ամբողջ աշխարհի համար:
-
18.04.2020|
21:32
Արդեն 7-րդ կանխատեսումը, այս անգամ ապրիլի 16 տվյալներով տալիս է համարյա նույն արդյունքը՝ պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34, մահածության գործակիցը՝ 2,28%:
-
18.04.2020|
21:31
ԱՄՆ կոնգրեսմեններ՝ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել.