-
18.04.2020|
00:21
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
-
18.04.2020|
00:20
Հայաստանի առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել:
-
18.04.2020|
00:18
Հայաստանի կառավարությունը շարունակում է հակաճգնաժամային միջոցառումների եւ անելիքների քննարկումները եւ կկայացվեն բոլոր անհրաժեշտ որոշումները ճգնաժամին արժանապատիվ դիմակայելու համար:
-
18.04.2020|
00:15
Աժ-ում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի քվեարկությունը ամփոփվել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Գալստյանին 119 պատգամավորից կողմ են քվեարկել 104-ը, դեմ՝ 15:
-
18.04.2020|
00:14
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը բախվել է «ճշմարտության պահին»՝ նախազգուշացնելով, որ «պոպուլիստները կհաղթեն», և դաշինքը կպառակտվի, եթե չկարողանա միավորվել կորոնավիրուսի ֆոնին ստեղծված տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում, գրում է CNN-ը։
-
18.04.2020|
00:13
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտ կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել, սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է, որովհետև բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված և բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար հիվանդանոցներում տեղ չէր գտնվում՝ իր ուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
18.04.2020|
00:12
Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մշակում են ադմինիստրատիվ միջոցներ ծովափներում անվտանգ հեռավորություն ապահովելու համար:
-
18.04.2020|
00:11
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվել է արտակարգ դրության ժամանակ մահացած անձանց դիակները արտերկրից ՀՀ տեղափոխելու կարգը։
-
18.04.2020|
00:10
Վիրահայոց թեմը հայտարարել է. «Հետևելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրներին և այս օրերին ամենից բարձր դասելով մարդկանց պաշտպանվածությունը հնարավոր վտանգներից, անտեղի ենք համարում ՀՀ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված ոչ պատեհ և անհարկի գրառումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին:
-
17.04.2020|
23:33
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում մեկ օրում ավելացել է 575-ով՝ հասնելով 4779-ի, մահացել է ևս երկու մարդ: Կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է 42 մահ, ասվում է հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: «342 հիվանդ ապաքինվել է և դուրս գրվել», - հայտնում են նախարարությունից: